Ողջու՜յն, հարգելի՛ գործընկեր։
Բոլոր վերակառուցվող, ուժեղացվող և ձևափոխվող շենք-շինություններին նախագծումից առաջ անհրաժեշտ է սեյսմիկ եզրակացություն։ Ակնադիտական և գործիքային զննման հիման վրա մենք տրամադրում ենք սեյսմիկ եզրակացություններ՝ շենքերի անվտանգության գնահատման համար։
Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում շենքի սեյսմիկ կայունությանը և դրա անվտանգության ապահովմանը, որպեսզի Ձեր շենքը կամ շինությունը լինի անվտանգ և կայուն։ Նշված եզրակացությունները տրամադրվում են բարձր որակով և մասնագիտական մոտեցմամբ։
Ուրախ ենք Ձեզ հայտնել, որ մեր արագագործությունը և պրոֆեսիոնալիզմը կարող են օգտակար լինել նաև Ձեզ՝ սեյսմիկ գնահատում և սեյսմիկ փորձաքննություն անցկացնելու հարցում։ Վստահեք մեզ՝ Ձեր կառույցների անվտանգությունը ապահովելու գործում։
Մեր ծառայությունները
ՍԵՅՍՄԻԿ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ առկայությունը պարտադիր է, եթե ցանկանում եք .
- Կառուցել վերնակառույց հարկ կամ ձեղնահարկ՝ մանսարդ,
- Բնակելի տան կամ բնակարանի կրող պատերում բացել նոր դռան կամ պատուհանի բացվածքներ,
- Ձեր բնակելի տանը կամ բնակարանում կատարել ցանկացած տեսակի վերակառուցման կամ ուժեղացման աշխատանքներ,
- Որոշել Ձեր շինության վնասվածության աստիճանը, պարզել այն վթարային է, թե ոչ,
- ՈՒնեք ինքնակամ շինություն և ցանկանում եք օրինականացնել,
- Եթե կառուցել եք շինություն,որը ունի շեղումներ նախագծից և ցանկանում եք ստանալ շինարարության ավարտական ակտ,
- Որոշել Ձեր շինության բետոնի փաստացի ամրությունը,
- Ձեռք բերել շենքի անձնագիր, քանի որ իրականացնում ենք շենքերի անձնագրավորման աշխատանքներ
- Ձեռք բերել եզրակացություն, որը կլրացնի կառուցապատողների ավարտական ակտի փաթեթի համար անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը՝
շին.վարման մատյան, բետոնի և ամրանի նմուշների փորձարկումներ, թաքնված աշխատանքների ակտեր և այլն։
Հայաստանի ողջ տարածքով կատարվում է ծառայությունների մատուցում։ Ծառայությունները հասանելի են բոլորին`
ԱՆՀԱՏՆԵՐԻՆ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Ծառայության արժեքը պայմանագրային է ՝ կախված աշխատանքի ծավալից ։
Տարեց տարի գործընկերների ավելացում և նորանոր համագործակցությունների սկիզբ
Մենք վստահելի և պրոֆեսիոնալ գործընկերներ ենք մնում մեր հաճախորդների համար՝ ոչ միայն իրականացնելով սեյսմիկ եզրակացություններ, այլև շարունակաբար ընդլայնելով մեր համագործակցության շրջանակը:
Մեր առավելությունն է ՝ բարձր որակ ու արագագործություն , ինչի շնորհիվ մեզ հետ աշխատում են
- UNDP,
- UNICEF,
- ConverseBank,
- Ardshinbank,
- IDBank,
- Հ1 հեռուստաընկերություն,
- Ռենշին ՍՊ Կառուցապատող ընկերություն,
- Խախամյան Հարիթիջ ՍՊ Կառուցապատող ընկերություն,
- Քաղաքաշինության կոմիտե, որի պատվերով տրվել են սեյսմիկ եզրակացություններ հետևյալ շինությունների համար․
- ՀՀ կառավարության մասնաշենք,
- Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենք,
- "Մատենադարան" Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի համալիր,
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համալիր,
- Հայաստանի ազգային գրադարանի շենք,
- Հայաստանի ճարտարապետների պալատի շենք,
- Հայաստանի նկարիչների միության շենք,
- ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմի շենք։
Մենք առաջարկում ենք արագ աշխատանքի սպասարկում՝ առանց որակի զոհաբերության, ինչը մեր հաճախորդներին վստահություն է ներշնչում և դարձնում մեզ իրենց մշտական գործընկերները։
Զննված որոշ կառույցների լուսանկարներ
Մեր մասին
«Սեյսմակայուն Շինարարություն» – Ձեր վստահելի գործընկերը շենքերի սեյսմիկ անվտանգության հարցերում
«Սեյսմակայուն Շինարարություն» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին, և մասնագիտացած է շենքերի, շինությունների, կամուրջների, թունելների և տրանսպորտային կառույցների սեյսմիկ գնահատման և տեխնիկական վիճակի ուսումնասիրության ոլորտում։
Ինչ ենք առաջարկում
🔹 Սեյսմիկ եզրակացություններ՝ շենքերի և շինությունների համար, որի հիման վրա կազմում են նախագիծ
🔹 Տեխնիկական ուսումնասիրություններ՝ կառույցների ամրության որոշման նպատակով
🔹 Փորձագիտական եզրակացություններ՝ ցանկացած վերակառուցման կամ օրինականացման համար
Մեր թիմի փորձագետն ունի գիտական աստիճան և գործում է այս ոլորտում 2005 թվականից։ Տարիների ընթացքում մենք տրամադրել ենք հարյուրավոր շինությունների տեխնիկական վիճակի եզրակացություններ, որոնք դարձել են հիմք շենքերի նախագծման, ուժեղացման և վերակառուցման համար։
Ինչո՞ւ է անհրաժեշտ սեյսմիկ եզրակացությունը❓
Եթե ցանկանում եք կատարել վերակառուցում կամ շինության ուժեղացում
Եթե անհրաժեշտ է սեյսմիկ անվտանգության ստուգում
թե շինությունը ենթարկվել է վնասվածքների և պահանջում է վթարային գնահատում
Եթե կառուցել եք շինություն և ցանկանում եք օրինականացնել այն
🔹 Մեր առավելությունը՝ արագագործություն, պրոֆեսիոնալիզմ և ճշգրիտ եզրակացություններ, որոնք վստահում են հարյուրավոր հաճախորդներ։
👉🏼 Համագործակցեք մեզ հետ՝ ապահովելով Ձեր շինության ամրությունն ու անվտանգությունը։
Մեր առավելությունները
- Ընկերության փորձագետի գիտական աստիճանի առկայություն
- Սեղմ ժամկետներում որակյալ ծառայությունների մատուցում
- Չքայքայող եղանակով շենքերի կոնստրուկցիաների բետոնի փաստացի ամրության որոշում
- Ունենք առաջին դասի լիցենզիա
- Ընկերության հիմնադիր-տնօրեն և գլխավոր մասնագետը ունի մասնագիտական զարգացման առաջին կարգի հավաստագիր, տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
-
Ծառայությունը մատուցում ենք ողջ ՀՀ տարածքում
Եզրակացությունը տրամադրում ենք սեղմ ժամկետներում՝ ըստ կնքված պայմանագրի - Ունենք անհատական մոտեցում՝ անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն, զեղչերի կիրառում և այլն
- Ունենք բազմամյա փորձ, հավատարիմ հաճախորդներ, տարատեսակ շինությունների համար գրված հազարավոր եզրակացություններ՝ գործարաններ, բազմաբնակարան շենքեր ու համալիրներ, առանձնատներ, կամուրջներ ու եկեղեցիներ։
Սիրով պատրաստ ենք օգնել և համագործակցել Ձեզ հետ:
Հարցերի դեպքում դիմել ՝
077 38 88 92
055 23 76 12
Pepanyan51@gmail.com
Seysmakayun@gmail.com
Արմեն Պեպանյան
Գրեք մեզ էլեկտրոնային նամակ